Հիմնական կետերը

  • Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը բացվել է 1975 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակի առթիվ։
  • Հուշարձանը նվիրված է պատերազմում զոհված լենինականցիների հիշատակին։
  • Քանդակի հեղինակը Արա Սարգսյանն է, իսկ մեծացված տարբերակը իրականացրել է Երեմ Վարդանյանը։
  • Արձանը ունի 20 մետր բարձրություն, իսկ պատվանդանը՝ 21 մետր։
  • Հուշահամալիրը գտնվում է Սև բերդի հարակից տարածքում՝ Գյումրիի տեսարժան բարձունքներից մեկում։
  • Տարածքից բացվում է գեղեցիկ համայնապատկերային տեսարան դեպի քաղաքը և շրջակայքը։
  • Հուշարձանը դիմակայել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժին։:

Գիտեի՞ք արդյոք

  • «Մայր Հայաստան»-ի արձանը սկզբում նախատեսված է եղել տեղադրել Երևանում՝ Ստալինի նախկին արձանի փոխարեն, սակայն հետագայում այն տեղադրվել է Գյումրիում։
  • Արձանի ձեռքում պահվող արմավենու ճյուղը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ մյուս ձեռքում պատկերված ճարտարապետական տարրը՝ հայ ժողովրդի ստեղծարար ուժը։
  • Արձանը հակառակ կողմից վիշապի տեսք ունի։
  • Հուշահամալիրի կառուցմանը մասնակցել են լենինականցիները․ ըստ աղբյուրների՝ այն կառուցվել է քաղաքի աշխատավորների մեկ օրվա աշխատավարձի միջոցներով։
  • Պատվանդանի ներսում ժամանակին գործել է Հայրենական պատերազմին նվիրված փոքր թանգարան։
  • 1989 թվականին արձանի՝ խաղաղության ճյուղը բռնած ձեռքը վնասվել է, իսկ 2000 թվականին այն վերականգնվել է։
  • Հուշահամալիրը մինչ օրս կապվում է հիշատակի, հայրենասիրության և Գյումրիի պատմական ինքնության հետ։

Մոտակա ռեստորաններն ու սրճարանները

Ֆլորենս

Ֆլորենս

Գյումրու պատմական «Կումայրի» արգելոցի սրտում գտնվող «Florence»-ը քաղաքի ամենանշանավոր գաստրոնոմիական վայրերից է, որտեղ վերասահմանվում են շքեղությունն ու մշակութային ժառանգությունը: Այն մշակութային կանգառ է, որտեղ հյուրերը կարող են զգալ Գյումրու իսկական ոգին բարձրակարգ միջավայրում: Լինի դա հանդիսավոր միջոցառում, ընտանեկան տոնակատարություն, թե ընթրիք մտերիմ միջավայրում։ Ֆլորենսն ապահովում է անմոռանալի փորձառություն և բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հյուրի համար:

Գյումրի Էքսպրես Ռեստորան

Գյումրի Էքսպրես Ռեստորան

Գյումրի էքսպրես ռեստորանը վայր է, որտեղ հանդիպում են Գյումրվա իսկական համն ու ժամանակակից սպասարկման արագությունը։ Մենք ստեղծել ենք մի անկյուն, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է վայելել տնական ջերմությամբ պատրաստված ուտեստներ՝ չկորցնելով թանկարժեք ժամանակը։

Ալեքսանդրովսկի

Ալեքսանդրովսկի

«Alexandrovski» ռեստորանը հայտնի է իր գեղեցիկ մթնոլորտով, համեղ ուտեստներով և ջերմ սպասարկմամբ։ Ռեստորանը առաջարկում է բազմազան խոհանոց՝ հայկական և միջազգային համերով, պատրաստված թարմ, որակյալ մթերքներից։

Անի Ռեստորան

Անի Ռեստորան

"Ani Restaurant"-ը հայտնի ռեստորան է Գյումրիում, որը համադրում է ավանդական հայկական հյուրընկալությունը 19-րդ դարի մշակութային դեկորի հետ։ Այն առանձնանում է ջերմ մթնոլորտով, կենդանի ժողովրդական երաժշտությամբ և դասական տեղական խոհանոցով՝ դառնալով սիրված վայր թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ այցելուների համար, ովքեր փնտրում են իսկական գյումրեցի փորձառություն։

Մոտակա վայրերը

Սև Բերդ

Սև Բերդ

Սև Բերդը Գյումրի քաղաքի ամենանշանավոր պատմական կառույցներից է և Հայաստանի կարևոր մշակութային ժառանգության հուշարձաններից մեկը։ Կառուցվել է 1834–1847 թվականներին Ռուսական կայսրության կողմից՝ տարածաշրջանի հարավային սահմանները պաշտպանելու և Օսմանյան կայսրության հնարավոր հարձակումներին դիմակայելու նպատակով։ Բերդը գտնվում է բլրի վրա՝ քաղաքի և հայ-թուրքական սահմանի նկատմամբ ռազմավարական վերահսկող դիրքում։ Այն ունի յուրահատուկ շրջանաձև կառուցվածք և կառուցված է սև տուֆ քարից, ինչից էլ ստացել է իր անվանումը։ Չնայած բերդը երբեք չի պաշարվել, այն կարևոր դեր է խաղացել ռուս-թուրքական պատերազմների ընթացքում մինչև 19-րդ դարի վերջը։ Հետագայում այն կորցրել է ռազմական նշանակությունը և ժամանակի ընթացքում վերածվել է մշակութային ու զբոսաշրջային կենտրոնի։ Այսօր Սև բերդը համարվում է Գյումրիի խորհրդանիշներից մեկը՝ միավորելով ռազմական պատմությունը, յուրահատուկ ճարտարապետությունը և ժամանակակից մշակութային կյանքը։

Գյումրու Կենտրոնական զբոսայգի

Գյումրու Կենտրոնական զբոսայգի

Գյումրու կենտրոնական զբոսայգին, որը հաճախ հայտնի է նաև որպես Գորկու անվան զբոսայգի, գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Գայի փողոցի սկզբնամասում։ Սա ընդարձակ և կանաչ տարածք է, որը համատեղում է հանգիստը, ժամանցը և մշակութային միջավայրը։ Զբոսայգին առանձնանում է իր ծառաշատ տարածքով, խաղահրապարակներով և բազմաթիվ արձաններով ու հուշարձաններով։ Այստեղ է գտնվում նաև հունական ոճով կառուցված սպիտակ կամարապատ հուշարձանը, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սև բերդ և Մայր Հայաստան հուշահամալիր։ Այգու տարածքում է գտնվում նաև նախկին թատրոնի շենքը, որտեղ 1912 թվականին առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան՝ ազդարարելով հայկական օպերային թատրոնի սկիզբը։ Զբոսայգին նաև հայտնի է նրանով, որ այստեղ են նկարահանվել «Մեր մանկության տանգո» ֆիլմի հայտնի տեսարանները, որոնք մինչ օրս հիշվում և սիրով վերարտադրվում են այցելուների կողմից։ Զբոսայգին հաճախ անվանում են «Գորկու այգի», սակայն այս անվանումը սկզբում կապ չի ունեցել գրողի հետ։ Այն առաջացել է «горка» (բլրակ) բառից, քանի որ այգին կառուցված է բլրակների վրա, իսկ հետագայում միայն կապվել է Մաքսիմ Գորկու անվան հետ։

Վառեմ-Մարեմ Արտ Ստուդիո

Վառեմ-Մարեմ Արտ Ստուդիո

«Վառեմ-Մարեմ» արվեստանոցը Գյումրիի այն վայրերից է, որտեղ մտնելուն պես հասկանում ես՝ սա սովորական տեղ չէ։ Այստեղ մարդիկ ոչ միայն նայում են արվեստին, այլ իրենք են սկսում ինչ-որ բան ստեղծել՝ ձեռքերով, գույներով, կավով։ Արվեստանոցը ստեղծվել է Միքայել և Շուշանիկ Վարդպարոնյանների կողմից և գտնվում է քաղաքի հին հատվածում։ Տարածքն ամբողջությամբ լցված է գույներով, մանր դետալներով ու ձեռքի աշխատանքներով, որոնք ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ հեշտ է կտրվել քաղաքի աղմուկից ու ստեղծագործել։ Այստեղ կարող ես նստել, վերցնել վրձին կամ կավ և առանց հատուկ գիտելիքների փորձել ինչ-որ բան պատրաստել․ փոքրիկ դուռ, գունավոր հուշանվեր կամ պարզապես մի բան, որը քեզ կհիշեցնի այդ օրվա մասին։ Ամեն ինչ շատ ազատ է, առանց լարվածության, ու հենց դա է այս տեղը դարձնում առանձնահատուկ։ Արվեստանոցից դուրս գալուց հետո հաճախ մարդիկ կանգ են առնում կողքի պատի մոտ․ այն ամբողջությամբ ծածկված է փոքր, գունավոր գրություններով։ Այստեղ այցելուները թողնում են իրենց անունները, մի փոքր նշան, որ եղել են այստեղ։ Ժամանակի ընթացքում պատը դարձել է յուրօրինակ հիշողությունների հավաքածու՝ հազարավոր մարդկանց անուններով զարդարված։

Օժիտի Շենք

Օժիտի Շենք

«Օժիտի շենքը» կառուցվել է 1890-ականներին քաղաքի հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի կողմից՝ որպես օժիտ (հարսանեկան կարաս) իր դստեր՝ Ջավահիր խանումի համար: Շենքը շքեղ էր՝ հարուստ ինտերիերով, և դարձավ հարսանիքի խորհրդանիշ: Չնայած փառավոր անցյալին այժմ շենքը վատ վիճակում է՝ փլվում է, պահանջում է վերանորոգում և պահպանություն: Այն Գյումրու պատմական կենտրոնի կարևոր մասն է և հաճախ նշվում է որպես քաղաքի ճարտարապետական գոհար:

Մոտակա հյուրանոցները

Մանիֆեստ

Մանիֆեստ

Համարները կահավորված են օդորակման համակարգով, առանձին լոգասենյակներով, խալաթներով և ժամանակակից այլ հարմարություններով: Հավելյալ հարմարավետության համար առկա են պատշգամբներ՝ դեպի լեռները կամ քաղաքը բացվող տեսարաններով, բազմոց-մահճակալներ և աշխատասեղաններ:

Ալեքսանդրապոլ Հյուրանոց

Ալեքսանդրապոլ Հյուրանոց

Գյումրիում գտնվող «Ալեքսանդրապոլ Պալաս» հյուրանոցն առաջարկում է ընտանեկան համարներ՝ այգու տեսարանով, օդորակիչով և առանձին սանհանգույցով։ Յուրաքանչյուր համար համալրված է աշխատասեղանով, մինի-բարով և անվճար Wi-Fi կապով։

Պրայմ Հյուրանոց

Պրայմ Հյուրանոց

Համարները համալրված են օդորակիչով, առանձին սանհանգույցով և ժամանակակից հարմարություններով։ Ընտանեկան համարներն ու պատշգամբներն ունեն տեսարան դեպի քաղաք։

Chief Hotel

Chief Hotel

Գյումրիում գտնվող «Chief Hotel»-ն առաջարկում է ընտանեկան համարներ՝ համալրված օդորակիչով, առանձին սանհանգույցով և ժամանակակից հարմարություններով: Յուրաքանչյուր համարում առկա են թեյի և սուրճի պատրաստման պարագաներ, սառնարան, աշխատասեղան և հեռուստացույց: