
Պատմության Թանգարան
Գյումրու ամբողջական պատմությունն ամփոփված է քաղաքի սրտում գտնվող Գյումրու պատմության թանգարանում: Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 6,000 պատմական ցուցանմուշ, որոնք ձեռք են բերվել տարիների ընթացքում: Այստեղ կարող եք հաղորդակից դառնալ Գյումրու դարավոր ու հարուստ մշակույթին և ծանոթանալ ինքնատիպ ճարտարապետությանը: Թանգարանում ներկայացված են բազմաթիվ արհեստներ, այդ թվում՝ ոսկերչական և արծաթագործական բացառիկ նմուշներ: Թատրոնին վերաբերող նյութերը, լուսանկարչական սարքավորումներն ու թատերական արվեստի եզակի պատկերասրահը վկայում են քաղաքի բարձր մշակույթի և տարածաշրջանում ունեցած կարևոր նշանակության մասին: Թանգարանում իր արժանի տեղն ունի նաև քաղաքի երաժշտական ժառանգությունը:








