Հիմնական կետերը
- Շենքն աչքի է ընկնում սև տուֆից պատրաստված նրբագեղ քանդակներով և Ալեքսանդրապոլին բնորոշ ճարտարապետական ոճով։
- Շենքի ճակատային մասի զարդանախշերը և փայտյա դռները համարվում են Գյումրվա վարպետների բարձրագույն աշխատանքի նմուշներ։
- Այսօր այն զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից է՝ շնորհիվ իր «կինեմատոգրաֆիկ» պատմության և գեղեցկության։
Մոտակա ռեստորաններն ու սրճարանները

Ֆլորենս
Գյումրու պատմական «Կումայրի» արգելոցի սրտում գտնվող «Florence»-ը քաղաքի ամենանշանավոր գաստրոնոմիական վայրերից է, որտեղ վերասահմանվում են շքեղությունն ու մշակութային ժառանգությունը: Այն մշակութային կանգառ է, որտեղ հյուրերը կարող են զգալ Գյումրու իսկական ոգին բարձրակարգ միջավայրում: Լինի դա հանդիսավոր միջոցառում, ընտանեկան տոնակատարություն, թե ընթրիք մտերիմ միջավայրում։ Ֆլորենսն ապահովում է անմոռանալի փորձառություն և բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հյուրի համար:

Անի Ռեստորան
"Ani Restaurant"-ը հայտնի ռեստորան է Գյումրիում, որը համադրում է ավանդական հայկական հյուրընկալությունը 19-րդ դարի մշակութային դեկորի հետ։ Այն առանձնանում է ջերմ մթնոլորտով, կենդանի ժողովրդական երաժշտությամբ և դասական տեղական խոհանոցով՝ դառնալով սիրված վայր թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ այցելուների համար, ովքեր փնտրում են իսկական գյումրեցի փորձառություն։
Մոտակա վայրերը

Վառեմ-Մարեմ Արտ Ստուդիո
Բարի գալուստ մի վայր, որտեղ կավը շունչ է առնում, իսկ պատմությունը դառնում է առօրյա։ Մեր ստուդիան գտնվում է Գյումրու ամենահայտնի պատշգամբի դիմաց, որը հավերժացել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմում։ «Վառեմ-մարեմը» մեզ համար պարզապես անուն չէ. դա ստեղծագործական այն կայծն է, որը մենք փոխանցում ենք մեր յուրաքանչյուր այցելուին։

Leo Art Studio
Գյումրու ամենահայտնի կերամիկայի և արվեստի ստուդիաներից մեկն է կենտրոնացած կերամիկայի, ձեռագործ իրերի և տեղական արվեստագետների աշխատանքների վրա: Սա ոչ միայն արվեստանոց է, այլև ցուցասրահ, որտեղ կարող ես գնել ձեռագործ ամաններ, վազեր, արձանիկներ, ինչպես նաև տեսնել ստեղծագործական գործընթացը: Ստուդիան միավորում է գյումրեցի արվեստագետներին մեկ վայրում և հաճախ համագործակցում է այլ քրաֆթ արվեստագետների հետ (օրինակ՝ Mia Kaus-ի ձեռագործ գորտերով):

Գյումրու Կենտրոնական այգի
Գյումրու ամենահին և սիրված կենտրոնական այգին գտնվում է քաղաքի սրտում Գայի փողոցի սկզբում, ընդարձակ կանաչ տարածք է երեխաների խաղահրապարակներով, ատրակցիոններով, բազմաթիվ արձաններով և հուշարձաններով, ներառյալ հունական ոճով կամարապատ հուշարձանը որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Մայր Հայաստան հուշարձանը և Սև բերդը, իդեալական վայր է ընտանեկան հանգստի պիկնիկի զբոսանքի և լուսանկարների համար, անվանումը կապված է Մաքսիմ Գորկու հետ 1936 թվականից բայց ժողովուրդը կոչում է Գորկի սադ բլրակների պատճառով։

Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Ասլամազյան քույրերի թանգարանը նվիրված է հայ հայտնի նկարիչներ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի ստեղծագործությանը։ Հիմնադրվել է 1987 թվականին՝ քույրերի նվիրաբերած աշխատանքների հիման վրա։ Թանգարանում ներկայացված են հարյուրավոր գեղանկարներ, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ ցուցադրելով նրանց կարևոր ներդրումը հայկական արվեստում։





