Հիմնական կետերը
- Բերդը գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է տպավորիչ տեսարան դեպի Գյումրի քաղաքը և հայ-թուրքական սահմանը:
- Բերդն ունեցել է գաղտնի ստորգետնյա ճանապարհներ, որոնք տանում էին դեպի «Մայր Հայաստան» հուշարձան և «Կարմիր Բերդ»:
- Կառույցի կլոր ձևի շնորհիվ ներսում ստեղծվում է հզոր արձագանք, ինչն այն դարձնում է լավագույն վայրերից մեկը համերգների համար:
- Բերդի տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան և անտիկ ժամանակաշրջանի դամբարաններ ու գտածոներ:
Մոտակա ռեստորաններն ու սրճարանները

Ֆլորենս
Գյումրու պատմական «Կումայրի» արգելոցի սրտում գտնվող «Florence»-ը քաղաքի ամենանշանավոր գաստրոնոմիական վայրերից է, որտեղ վերասահմանվում են շքեղությունն ու մշակութային ժառանգությունը: Այն մշակութային կանգառ է, որտեղ հյուրերը կարող են զգալ Գյումրու իսկական ոգին բարձրակարգ միջավայրում: Լինի դա հանդիսավոր միջոցառում, ընտանեկան տոնակատարություն, թե ընթրիք մտերիմ միջավայրում։ Ֆլորենսն ապահովում է անմոռանալի փորձառություն և բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հյուրի համար:

Շիրազ
"Sheeraz" սրճարանը նորաոճ և հյուրընկալ վայր է, որտեղ յուրաքանչյուր այցելություն դառնում է հաճելի փորձառություն։ Բուրավետ սուրճից մինչև համեղ խմորեղեն և թեթև ուտեստներ մենք կարևորում ենք որակը, թարմությունը և բարձր սպասարկումը։ Մեր սրճարանը ստեղծված է զրույցների, ստեղծագործ աշխատանքի և ամենօրյա հաճելի պահերի համար։
Մոտակա վայրերը

Մայր Հայաստան
«Մայր Հայաստան» հուշահամալիրը Գյումրու ամենավեհաշուք հուշարձաններից է, որը կառուցվել է 1975 թվականին: Ի տարբերություն Երևանի համանուն արձանի, որը ձեռքում սուր ունի, Գյումրու «Մայր Հայաստանը» պատկերված է հաղթանակի դափնու ճյուղով և հասկերով՝ խորհրդանշելով խաղաղությունն ու վերածնունդը: Հուշարձանը գտնվում է բլրի վրա և տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր հատվածներից:

Գյումրու Կենտրոնական զբոսայգի
Գյումրու կենտրոնական զբոսայգին, որը հաճախ հայտնի է նաև որպես Գորկու անվան զբոսայգի, գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Գայի փողոցի սկզբնամասում։ Սա ընդարձակ և կանաչ տարածք է, որը համատեղում է հանգիստը, ժամանցը և մշակութային միջավայրը։ Զբոսայգին առանձնանում է իր ծառաշատ տարածքով, խաղահրապարակներով և բազմաթիվ արձաններով ու հուշարձաններով։ Այստեղ է գտնվում նաև հունական ոճով կառուցված սպիտակ կամարապատ հուշարձանը, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սև բերդ և Մայր Հայաստան հուշահամալիր։ Այգու տարածքում է գտնվում նաև նախկին թատրոնի շենքը, որտեղ 1912 թվականին առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան՝ ազդարարելով հայկական օպերային թատրոնի սկիզբը։ Զբոսայգին նաև հայտնի է նրանով, որ այստեղ են նկարահանվել «Մեր մանկության տանգո» ֆիլմի հայտնի տեսարանները, որոնք մինչ օրս հիշվում և սիրով վերարտադրվում են այցելուների կողմից։ Զբոսայգին հաճախ անվանում են «Գորկու այգի», սակայն այս անվանումը սկզբում կապ չի ունեցել գրողի հետ։ Այն առաջացել է «горка» (բլրակ) բառից, քանի որ այգին կառուցված է բլրակների վրա, իսկ հետագայում միայն կապվել է Մաքսիմ Գորկու անվան հետ։

Վառեմ-Մարեմ Արտ Ստուդիո
Բարի գալուստ մի վայր, որտեղ կավը շունչ է առնում, իսկ պատմությունը դառնում է առօրյա։ Մեր ստուդիան գտնվում է Գյումրու ամենահայտնի պատշգամբի դիմաց, որը հավերժացել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմում։ «Վառեմ-մարեմը» մեզ համար պարզապես անուն չէ. դա ստեղծագործական այն կայծն է, որը մենք փոխանցում ենք մեր յուրաքանչյուր այցելուին։

Օժիտի Շենք
«Օժիտի շենքը» կառուցվել է 1890-ականներին քաղաքի հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի կողմից՝ որպես օժիտ (հարսանեկան կարաս) իր դստեր՝ Ջավահիր խանումի համար: Շենքը շքեղ էր՝ հարուստ ինտերիերով, և դարձավ հարսանիքի խորհրդանիշ: Չնայած փառավոր անցյալին այժմ շենքը վատ վիճակում է՝ փլվում է, պահանջում է վերանորոգում և պահպանություն: Այն Գյումրու պատմական կենտրոնի կարևոր մասն է և հաճախ նշվում է որպես քաղաքի ճարտարապետական գոհար:





