Պատմություն և ավանդույթներ
- Գաթան դարեր շարունակ եղել է հայկական տոնական սեղանների գլխավոր զարդը։ Մածունով պատրաստվող տարբերակը հատկապես բնորոշ է տնական խոհանոցին, քանի որ մածունը խմորին հաղորդում է թեթևություն և յուրօրինակ նուրբ համ։ Հնում գաթան թխվել է թոնիրներում, իսկ դրա պատրաստումը համարվել է բարեկեցության և առատության խորհրդանիշ։
Մատուցման եղանակը
- Մատուցվուն է տաք կամ սառը վիճակում՝ որպես թեյի/սուրճի հետ քաղցրավենիք կամ անկախ դեսերտ: Հաճախ կտրատում են կտորներով, վրան ցանում շաքարի փոշի կամ մատուցում մածունով/թանով: Լավ համադրվում է թարմ մրգերի, ընկույզի կամ պարզապես տաք թեյի հետ: Հատկապես համեղ է առավոտյան նախաճաշին կամ ընտանեկան հավաքույթներին՝ երբ խորիզը դեռ տաք է և հալվում է: