Armenian Russian English
  • Շաբաթօրյակների ու ծառատունկի մեկամսյակ

    Գյումրու քաղաքապետարանը հայ ժողովրդի հաղթանակները բնորոշող մայիս ամիսը հռչակեց համաքաղաքային շաբաթօրյակների ու ծառատունկի ամիս: Մեր նպատակ է ունենալ մշակութային մայրաքաղաքի ոգուն համահունչ բարեկարգ քաղաք: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի անձնական մասնակցությամբ «Մայր Հայաստան» հուշահամալիրում կազմակերպված ծառատունկն ազդարարեց միջոցառումների մեկնարկը, որոնք շարունակվելու են ողջ ամսվա ընթացքում: Յուրաքանչյուր գյումրեցի իր մեծ ներդրումը կարող է ունենալ այս կարևոր գործում, քաղաքապետարանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն և պատրաստակամություն է հայտնում աջակցության: