Armenian Russian English
  • Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Հայկական Ջազի 75-ամյակին նվիրված համերգի մասնակիցներին

    Նոյեմբերի 8-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Հայկական Ջազի 75-ամյակին նվիրված համերգի մասնակից հայ ջազմեններին` Լևոն Մալխասյանին, Արմեն Հյուսնունցին և Արմեն Թութունջյանին: Հոբելյանական համերգն անց էր կացվում “Գյումրին 2013թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք” ծրագրի շրջանակներում: Քաղաքապետը բարձր գնահատեց ջազմենների ավանդը Հայաստանում, ու մասնավորապես` Գյումրիում ջազային լավագույն ավանդույթների պահպանման գործում: Հանդիպման վերջում Սամվել Բալասանյանը շնորհակալագրեր և հուշանվեր հանձնեց երաժիշտներին: