Armenian Russian English
  • Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվիրակությունները մեծ հանդիսությամբ դիմավորեցին Վլադիմիր Սպիվակովին

    Նոյեմբերի 11-ին Գյումրի քաղաքի մուտքի մոտ Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվիրակությունները մեծ հանդիսությամբ դիմավորեցին Վլադիմիր Սպիվակովին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախագահ Արմեն Սմբատյանին: Շիրակի մարզպետարանում մամլո ասուլիսի ժամանակ հյուրերը լրագրողներին ներկայացրեցին “Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք” ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ներկայացնելով իրականացված ծրագրերը, նշեց, որ Գյումրին մշտապես է կրել մշակութային մայրաքաղաք անունը, իսկ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական ու ավանդական: Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ “Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք” ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, որը նշանավորվեց Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով: