Armenian Russian English
  • Գյումրու օր

    Հոկտեմբերի 13-ին նշվեց արդեն ավանդական դարձած «Գյումրու օր» տոնակատարությունը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրավերով ծրագրին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ և այլոք:                                                                             

    2013թ-ին Գյումրին հռչակվել էր  «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»:  Նախագծի շրջանակներում ողջ տարվա ընթացքում գյումրեցիները ականատես են  եղել բազմաթիվ մշակութային միջոցառումների: Բայց այս տոնակատարությունը առանձնացավ յուրահատուկ ճոխությամբ: Եթե անցած տարիներին «Գյումրու օր» միջոցառումը կենտրոնացած էր միայն համերգային ծրագրի շուրջ, ապա այս անգամ այն հագեցած էր մշակութային միջոցառումներով: Կազմակերպվել էր  «Հացի փառատոն» Գյումրու ժողովրդական  ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում, որի նպատակն էր ներկայացնել Շիրակի  ազգագրական առանձնահատկություններն ու պատմամշակութային ժառանգությունը: Այնուհետև հյուրերն այցելեցին Ասլամազյան քույրերի և  «Ստիլ» պատկերասրահներ, մասնակցեցին Սուսաննա Մկրտչյանի գործերի ցուցադրմանը: Շնորհավորական ուղերձով  հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:     
    Ծրագիրը եզրափակվեց տոնական համերգով ու հրավառությամբ: