Armenian Russian English
  • «Պատմամշակութային ժառանգություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով և «Ավանդական երաժշտության փառատոն»

    Հոկտեմբերի 4-6-ը «Գյումրին՝ 2013թ.  ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով և «Ավանդական երաժշտության փառատոն. ժողովրդական և աշուղական տեղծագործություն» փառատոն,  որոնք կազմակերպել են ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը:

    Հիշեցնենք, որ Գյումրիում 2 տարին մեկ անգամ պարտադիր անցկացվում են «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովներ, իսկ Գյումրին Հայաստանի ամենահարուստ, ինքնատիպ ազգագրական դիմագծով քաղաքներից է:

    Այս առումով, թերևս պատահական չէ օտարերկրյա գիտնականների հետաքրքրությունը Գյումրու հանդեպ:

    Գիտաժողովին կմասնակցեն 18 երկրներից ժամանած 42 գիտնական: Հիմնականում կներկայացվեն թեմաներ, որոնք գոնե անուղղակիորեն առնչվում են մեր մշակույթի հետ: Այնուամենայնիվ, կհնչեն նաև ԱՊՀ երկրների մշակութային ժառանգության մասին ելույթներ:

    Գիտաժողվի կազմակերպիչ, Հայագիտական կենտրոնի տնօրեն Սերգո Հայարապետյանը ողջունելի է համարել այն փաստը, որ առաջին գիտաժողովին կմասնակցեն հյուսիսկովկասյան ոչ քրիստոնեական պետությունների գիտնականները:

    Արդեն տպագրվել են 450 էջ ծավալով գիտաժողովի հիմնադրույթներ եռալեզու ժողովածուն: Հանդիսավոր I լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին՝ «Հոկտեմբեր» մշակութային կենտոն դահլիճում, իսկ II,  III օրերին գիտաժողովը կանցկացվի «Պրոգրես» համալսարանում:

    Իսկ  «Ավանդական երաժշտության փառատոն. ժողովրդական և աշուղական տեղծագործություն» փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ին՝ «Հոկտեմբեր» մշակութային կենտոն դահլիճում: