Armenian Russian English
  • «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013 նախագծի շրջանակներում մեկնարկեց քանդակագործության միջազագյին սիմպոզիոումը

    Գյումրիոմ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» նախագծի շրջանակներում մեկնարկեց «Կենարար Աղբյուր» խորագիրը կրող քանդակագործության միջազգային սիմպոզիումը:

    Սիմպոզիումի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 6 ամիս առաջ: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ՈՒկրաինայից և Իտալիայից 10 արհեստավարժ քանդակագործեր:

    Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Իր խոսքում նա վստահություն հայտնեց որ աշխատանքների արդյունքում կունենանք գեվարվեստական լուրջ արժեք ներկայացնող քանդակներ, որոնք հետագայում կմեկտեղվեն հաղթանակի զբոսայգու տարածքում՝ ստեղծելով թանգարան բաց երկնքի տակ:

    Ֆլորենցիայի Գեվարվեսի ակադեմիայի պրոֆեսոր, պոետ ու քանդակագործ Մասսիմո Լիպպին հարցազրույցում ասաց.

     _ Արդեն երկրորդ անգամն եմ Հայաստանում, իսկ Գյումրիից տպավորված եմ. շատ է նման Սիենային:

    Այստեղ սկբում կաղափարն է, հետո՝ գործը: Ուզում եմ քանդակել ժողովրդին դեպի Հայաստանի կանչող խաղաղության հրեշտակ:

    ՄԷԿ ՀԿ ղեկավար և սիմպոզիումի կազմակերպիչ Արթուր Գևորգյանը հայտնեց, որ աշխատանքերը կտևեն մեկ ամիս, և դրանց ընթացքում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ՝ կամերային փոքր համերգներ, մասնակիցների կողմից անցկացվող վարպետության դասեր, քննարկումներ՝ ուսանողների ներգրավվածությամբ, այցելություններ տեսարժան վայրեր և այն: