Armenian Russian English
  • Գյումրիում կանցկացվի «ArtEXPO» միջազգային ցուցահանդեսը և «Ավանդական արհեստների և արվեստների փառատոնը»

    2013 թվականի սեպտեմբերի 20- ին  «Գյումրին՝ 2013 ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կկայանա ԱՊՀ երկրների  «ArtEXPO» միջազգային ցուցահանդեսը: Այս ծրագրին կմասնակցեն շուրջ 20 ներկայացուցիչ ԱՊՀ և Բալթյան երկրներից և 45 մասնակից Հայաստանից: Առանձին տաղավարներով ներկայանալու են Հայաստանի բոլոր մարզերը և Գյումրի քաղաքը՝ որպես 2013 ԱՊՀ  մշակութային մայրաքաղաք: Գյումրիի կենտրոնական հրապարակում իրենց տաղավարները կներկյացնեն ԱՊՀ երկրներ (Բելոռուս, Մոլդովա, Տաջիկստան, Ղազախստան, ՌԴ, Ռզբեկստան, Ղրղստան), ինչպես նաև Լիտվան և Լատվիան: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն բրիֆինգներ, որտեղ մասնակից երկրների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մշակութային նախագծերը:  ԿԿազմվի «Տարածաշրջանային մշակութային խճանկար» տոնացույցը, որն իրենից ներկայացնելու է տարածաշրջանի ամենանշանավոր միջոցառումների օրացույցը, կգործի «Գրական սրճարանը»: Հրապարակին հարակից պուրակներում կկազմակերպվի  «Ավանդական արհեստների և արվեստների փառատոնը», Խաղաղության պուրակում կընթանա «Քանդակի փառատոնը և սիմպոզիումը»: Ավ. Իսահակյան, Հովհ, Շիրազի, Ս. Մերկուրովի տուն – թանգարաններում, «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանում» տեղի կունենան workshop-եր և  art-management-ի բնագավառում ծրագրերի և նախագծերի շնորհանդեսներ: Հարգելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու տոնախմբությանը: