Armenian Russian English
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ «ՓՅՈՒՆԻԿ» ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՅՈՒՄՐԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

     Սույն թվականի օգոստոսի 5-ից «Փյունիկ» ՀԿ-ում սկսվեցին «Մշակութային Գյումրի» ծրագրի նախապատրաստական աշխատանքները, որին մասնակցեցին 6 հասարակական կազմակերպությունների  հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաներ և երիտասարդներ:

      Միջոցառման ծրագրում  ընդգրկված  էին ասմունք, երգ,  սայլակներով պարի ցուցադրում, մնջախաղի մենաթատրոն,  որին մասնակցում  էին  27 մասնակիցներ  և  չորս սպորտաձևերի մրցույթ՝ բազկամարտ, սեղանի թենիս, շախմատ,  ծանրամարտ,  որին մասնակցում էին 30 մարզիկ- մարզուհիներ:

    Միջոցառման ընդհանուր մասնակիցների թիվը  57 – ն  էր՝ 40 հաշմանդամ  և 17 ոչ հաշմանդամ երեխաներ և երիտասարդներ:

     Օգոստոսի 5-ից սկսվեցին միջոցառման նախապատրաստական աշխատանքները և տևեցին մինչև օգոստոսի 8-ը:  Նախապատրաստական աշխատանքների մեջ. էին մտնում հարմարեցված ավտոբուսով հաշմանդամների տեղափոխումը «Փյունիկ» կենտրոն և ապա ծանոթացում միջոցառման անցկացման անելիքների և կարգի մասին:

    Սույն  թվականի օգոստոսի 9-ից - 11-ը տեղի ունեցավ «Մշակութային Գյումրի» միջոցառումը:

    Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ օգոստոսի 9–ին,  որին ներկա էին քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, մարզպետարանի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, սպորտբաժնի  ներկայացուցիչներ, Հայաստանի պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ  Աբրահամյանը, Հայաստանի ազգային օլիմպիկ կոմիտեի  Շիրակի մարզի  ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանը, Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, լրատվություններ,  սպորտային մարզիչներ,  երգի և  ասմունքի մասնագետներ, երաժիշտներ, անհատներ և այլն:

    Բացմանն իրենց  խոսքերը հնչեցրեցին քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, մարզպետարանի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, սպորտբաժնի  ներկայացուցիչներ, Հայաստանի պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ  Աբրահամյանը, Հայաստանի ազգային օլիմպիկ կոմիտեի  Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանը  ողջունեցին  «Մշակութային Գյումրի» միջոցառմանը և ցանկացան մասնակիցներին հաջողություն:

    «Մշակութային Գյումրի» միջոցառումը սկսվեց սայլակներով  պարի ցուցադրմամբ և մնջախաղի մենաթատրոնով, որոնք հանդիսականներին մեծ բավականություն պարգևեցին: Մրցույթի ժյուրիներ  մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, մարզպետարանի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը բարձր գնահատեցին նրանց շնորհալի կատարումները:

    «Մշակութային Գյումրի» միջոցառման երրորդ օրը օգոստոսի 11–ին  տեղի ունեցավ պարգևատրման  և փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին  քաղաքապետարանի, մարզպետարանի ներկայացուցիչներ,  սպորտբաժինների   ներկայացուցիչներ,  Հայաստանի ազգային օլիմպիկ կոմիտեի Շիրակի մարզի  ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանը, հասարակական կազմակերպություններ,  սպորտային մարզիչներ, երգի և  ասմունքի մասնագետ- երաժիշտներ և այլն:

    Պարգևատրման  և փակման հանդիսավոր արարողությունը ևս կատարվեց շքերթով, որին հաջորդեց 4 սպորտաձևերի մարզիչների և երգի ու ասմունքի ժյուրիների պաշտոնական խոսքը մասնակիցներին՝  պարգևների, մեդալների հանձնման մասին:

     Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրիի մասնաճյուղը  մրցույթի 57 մասնակիցներին  հանձնեց մասնակցության հավաստագրեր և նվերներ, I, II,  և  III տեղը գրաված մասնակիցներին՝  դիպլոմներ,  մեդալներ և հուշանվերներ:

    «Փյունիկ» կազմակերպության կողմից  շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև 6 հասարակական կազմակերպությունները՝ սերտ համագործակցության համար: 

    Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  Շիրակի մարզի  ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանի կողմից շնորհակալագիր և գավաթ հանձնվեց նաև հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրիի մասնաճյուղի  ղեկավար Արմինե Նիկողոսյանին՝    միջոցառումը  լավագույնս կազմակերպելու և սպորտը մասսայականացնելու համար:

    Միջոցառման ավարտին իր ամփոփիչ  խոսքով հանդես եկավ  «Փյունիկ» միության Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանը:  Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի մշակույթի նախարարությանը՝ հանձինս  նախարար Հասմիկ Պողոսյանի՝ «Մշակութային Գյումրի» ծրագիրը  ֆինանսավորելու, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին և փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին՝ ծրագրին անմիջական աջակցելու և սերտ  համագործակցության համար: Միջոցառումը ավարտվեց    «Փյունիկ» միության դահլիճում կազմակերպված հյուրասիրությամբ: Մասնակիցները և հյուրերը կենտրոնից հեռացան գոհ և բարձր տրամադրությամբ:

     

    դիտել բոլոր լոսանկարները