Armenian Russian English
  • «Գյումրի» լուսանկարչական եռալեզու գիրք-ալբոմի շնորհանդեսը

       2013թ. հունիսի 15-ին տեղի ունեցավ «Գյումրի» լուսանկարչական եռալեզու գիրք-ալբոմի շնորհանդեսը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնց ներկայացվեց գիրք-ալբոմի կրկնօրինակները:

       «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» հռչակվելու պատրվակով Գյումրու քաղաքապետարանը նախաձեռնեց «Գյումրի» լուսանկարչական գիրք-ալբոմի հրատարակչությունը: Գիրքը ներկայացնում է Գյումրու հնագույն և հարուստ մշակույթը, ճարտարապետական արժեքները և ժառանգությունը, հայտնի մարդկանց, որոնք բացառապես բնորոշ են Հայաստանի երկրորդ մեծ քաղաքին: Այս տեսակի գիրք դեռևս չէր տպագրվել Գյումրիում երկար տարիներ, և հիմա, շնորհիվ Գյումրու քաղաքապետարանի` տեղի և օտարազգի ընթերցողները հնարավորություն ունեն լիովին տեղեկանալու Գյումրու մշակույթին:

       «Գյումրի» լուսանկարչական եռալեզու գիրք-ալբոմի շնորհանդեսին ներկա էին գտնվում մի շարք պատվավոր հյուրեր, ինչպես նաև Հունաստանի Սալոնիկի քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ Յաննիս Բուտարիսի գլխավորությամբ:

    gyumri book 2013

     gyumri book 2013

    gyumri book 2013

    gyumri book 2013

    gyumri book 2013

    gyumri book 2013

    gyumri book 2013

    gyumri book 2013