Armenian Russian English
  • Գյումրիին տրվեց «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հավաստագիրը

    280 միլիոն բնակչություն ունեցող Անկախ պետությունների համագործակցության մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը սույն թվականի հունիսի 30-ին մեծ հանդիսությամբ տրվեց Հայաստանի Հանրապետության հյուսիսային մայրաքաղաք Գյումրիին: Երեկոյան մեկնարկեց աննախադեպ համերգ-տոնախմբությունը, որն իր շուրջն էր հավաքել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ԱՊՀ-ի մշակույթի բնագավառի տարբեր գործիչների: Ոչ պակաս ներկայացուցչական էին նաև Հայաստանից ու արտերկրից ժամանած պատվավոր հյուրերը: Գյումրի քաղաքին ու քաղաքացիներին իրենց շնորհավորական ուղերձը հղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան և այլք:

    Այս օրը հիրավի տոն էր գյումրեցիների ու ողջ հայության համար: Տոն, որը ուղղված էր մշակույթի բնագավառում գյումրեցիների անմնացորդ նվիրումն ու մեծ վաստակը արժևորելու գործին: