Armenian Russian English
  • Հունիսի 1-ի տոնախմբություն

    «Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա» կապակցությամբ գյումրեցի մանուկներին այցելեց ու նվերներ հանձնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Մեծ է այս օրվա խորհուրդը, քանի որ երեխաների պաշտպանությունը յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է. պարտք, որը մենք սիրով ենք կրում: Սիրելի՛ փոքրիկ գյումրեցիներ, թող ձեր մանկական խինդը հավերժ ղողանջի մեր քաղաքում, չէ՞ որ հենց դուք եք մեր քաղաքի ապագան, ինչպես և մեր երջանկության առհավատչյան»: