ArmenianRussianEnglish
  • Հովհաննես Շիրազի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

     Հարգելի գյումրեցիներ, Հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական երեկոյին, որը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 20:30-ին Վարդանանց հրապարակում: Տոնական բազմաժանր երեկոյին մասնակցում են ՝ Լեյլա Սարիբեկյան,Արսեն Գրիգորյան,Ռազմիկ Ամյան,Համլետ Գևորգյան,Սոֆի Մխեյան,ԳուրգենԴաբաղյան, Մուրադ Մալխասյան, «Գյումրի» ժող. Պարերի համույթ, Գագիկ Մալխասյան, Օպերային երգչուհի Լեոնորա (Արևիկ Գրիգորյան), Ալիկ Գյունաշյան, «Բամբիռ», ինչպես նաև՝ շրջանավարտներին հատուկ շնորհավորելու համար ԱՄՆ-ից ժամանած Հովհաննես Շահբազյան: Երեկոյի ընթա...

    Կարդալ ավելին
  • Հումորի փառատոն

     Հումորի մայրաքաղաքում կրկին տոն էր, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի շրջանակներում անցկացվեց հումորի փառատոն: Փառատոնին մասնակցեցին Գյումրու դրամատիկական թատրոնի վաստակավոր դերասաններն ու մայրաքաղաքից ժամանած<< 32 ակումբ>> և <<Վիտամին քլաբը>>: Փառատոնը տեղի ունեցավ վ. Աճեմյանի դրամատիկական թատրոնում, դահլիճն լեփ- լեցուն էր հրավրիյալներով, ժամանել էին մայրաքաղաքի և տեղի ղեկավար այրերը:

    Կարդալ ավելին
  • Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվիրակությունները մեծ հանդիսությամբ դիմավորեցին Վլադիմիր Սպիվակովին

    Նոյեմբերի 11-ին Գյումրի քաղաքի մուտքի մոտ Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվիրակությունները մեծ հանդիսությամբ դիմավորեցին Վլադիմիր Սպիվակովին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախագահ Արմեն Սմբատյանին: Շիրակի մարզպետարանում մամլո ասուլիսի ժամանակ հյուրերը լրագրողներին ներկայացրեցին “Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք” ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ներկայացնելով իրականացված ծրագրերը, նշեց, որ Գյումրին մշտապես է կրել մշակութային մայրաք...

    Կարդալ ավելին
  • Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Հայկական Ջազի 75-ամյակին նվիրված համերգի մասնակիցներին

    Նոյեմբերի 8-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Հայկական Ջազի 75-ամյակին նվիրված համերգի մասնակից հայ ջազմեններին` Լևոն Մալխասյանին, Արմեն Հյուսնունցին և Արմեն Թութունջյանին: Հոբելյանական համերգն անց էր կացվում “Գյումրին 2013թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք” ծրագրի շրջանակներում: Քաղաքապետը բարձր գնահատեց ջազմենների ավանդը Հայաստանում, ու մասնավորապես` Գյումրիում ջազային լավագույն ավանդույթների պահպանման գործում: Հանդիպման վերջում Սամվել Բալասանյանը շնորհակալագրեր և հուշանվեր հանձնեց երաժիշտներին:

    Կարդալ ավելին
  • Գյումրու օր

    Հոկտեմբերի 13-ին նշվեց արդեն ավանդական դարձած «Գյումրու օր» տոնակատարությունը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրավերով ծրագրին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ և այլոք:                                                                              2013թ-ին Գյումրին հռչակվել է...

    Կարդալ ավելին
  • Գյումրուն, այո՛, տոներ ենք պարտք. Հացի փառատոն

      «Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաքե ծրագրի շրջանակներում Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն անցկացնելու է «Հացի փառատոն Գյումրիում», որը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում (Ձիթողցյանների տուն): Հասցե՝ ք. Գյումրի, Հաղթանակի 47:  Կազմակերպիչները ամեն ինչ արել են, որ Գյումրին և իր բնակիչները պատրաստ լինեն տոնը դարձնելու ԱՊՀ ժողովուրդների տոնախմբություն՝ նկատի ունենալով, որ հացը համամարդկային արժեք է և կարող է դառնալ հանուր մարդկությանը միավորող գործոն: Փառատոնը ծառայե...

    Կարդալ ավելին
  • «Պատմամշակութային ժառանգություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով և «Ավանդական երաժշտության փառատոն»

    Հոկտեմբերի 4-6-ը «Գյումրին՝ 2013թ.  ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով և «Ավանդական երաժշտության փառատոն. ժողովրդական և աշուղական տեղծագործություն» փառատոն,  որոնք կազմակերպել են ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Հիշեցնենք, որ Գյումրիում 2 տարին մեկ անգամ պարտադիր անցկացվում են «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովներ, իսկ Գյումրին Հայաստանի ամենահարուստ, ինքնատիպ ազգ...

    Կարդալ ավելին
  • «Մշակույթը և տեղեկատվական տեխնոլոգիաները» կոնֆերանս

    2013թ. սեպտեմբերի 28-29-ին, Գյումրու «Մուշ 2/2» թաղամասում գտնվող նորակառույց «Թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում, ՀՀ Մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաներին, Համացանցին և Նոր մեդիաներին առնչվող «ԲարՔեմփ Գյումրի» երկրորդ ոչ ֆորմալ կոնֆերանսը: Կոնֆերանսն ընթանալու է «Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում՝ «Մշակույթը և տեղեկատվական տեխնոլոգիաները» խորագրի ներքո: Սեպտեմբերի 28-ի առավոտյան, ժամը 12:00-ին, լինելու է միջոցառմ...

    Կարդալ ավելին
  • «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013 նախագծի շրջանակներում մեկնարկեց քանդակագործության միջազագյին սիմպոզիոումը

    Գյումրիոմ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» նախագծի շրջանակներում մեկնարկեց «Կենարար Աղբյուր» խորագիրը կրող քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Սիմպոզիումի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 6 ամիս առաջ: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ՈՒկրաինայից և Իտալիայից 10 արհեստավարժ քանդակագործեր: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Իր խոսքում նա վստահություն հայտնեց որ աշխատանքների արդյունքում կունենանք գեվարվեստական լուրջ արժեք ներկայացնող քանդակներ, որոնք հետագայում կմեկտեղվեն հաղ...

    Կարդալ ավելին
  • Գյումրիում անցկացվեց «ArtEXPO» միջազգային ցուցահանդեսը և «Ավանդական արհեստների և արվեստների փառատոնը»:

      Սեպտեմբերի 20-ին՝  «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  ծրագրի շրջանակներում` Գյումրիում  մեկնարկեց ԱՊՀ երկրների «ArtExpo» միջազգային 1-ին փառատոնը և «Արվեստների և արհեստների փառատոնը»:   «ArtExpo»  ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը և Գյումրիի քաղաքապետարանը: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Գյումրիի Վարդանանց հրապարակում: Ծրագրին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել  ՀՀ  մարզերը, Գյումրին և ԱՊՀ երկրներ (Բելոռուս, Մոլդովա, Տաջի...

    Կարդալ ավելին
  • Գյումրիում կանցկացվի «ArtEXPO» միջազգային ցուցահանդեսը և «Ավանդական արհեստների և արվեստների փառատոնը»

    2013 թվականի սեպտեմբերի 20- ին  «Գյումրին՝ 2013 ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կկայանա ԱՊՀ երկրների  «ArtEXPO» միջազգային ցուցահանդեսը: Այս ծրագրին կմասնակցեն շուրջ 20 ներկայացուցիչ ԱՊՀ և Բալթյան երկրներից և 45 մասնակից Հայաստանից: Առանձին տաղավարներով ներկայանալու են Հայաստանի բոլոր մարզերը և Գյումրի քաղաքը՝ որպես 2013 ԱՊՀ  մշակութային մայրաքաղաք: Գյումրիի կենտրոնական հրապարակում իրենց տաղավարները կներկյացնեն ԱՊՀ երկրներ (Բելոռուս, Մոլդովա, Տաջիկստան, Ղազախստան, ՌԴ, Ռզբեկստան, Ղրղստան), ինչպես նաև Լիտվան և Լատվիան: Ծրագրի շրջանակներում կկազմակ...

    Կարդալ ավելին
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ «ՓՅՈՒՆԻԿ» ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՅՈՒՄՐԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

     Սույն թվականի օգոստոսի 5-ից «Փյունիկ» ՀԿ-ում սկսվեցին «Մշակութային Գյումրի» ծրագրի նախապատրաստական աշխատանքները, որին մասնակցեցին 6 հասարակական կազմակերպությունների  հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաներ և երիտասարդներ:   Միջոցառման ծրագրում  ընդգրկված  էին ասմունք, երգ,  սայլակներով պարի ցուցադրում, մնջախաղի մենաթատրոն,  որին մասնակցում  էին  27 մասնակիցներ  և  չորս սպորտաձևերի մրցույթ՝ բազկամարտ, սեղանի թենիս, շախմատ,  ծանրամարտ,  որին մասնակցում էին 30 մարզիկ- մարզուհիներ: Միջոցառման ընդհանուր մասնակիցների թիվը  57 – ն  էր՝ 40 հաշմանդամ&...

    Կարդալ ավելին
  • «Գյումրի» լուսանկարչական եռալեզու գիրք-ալբոմի շնորհանդեսը

       2013թ. հունիսի 15-ին տեղի ունեցավ «Գյումրի» լուսանկարչական եռալեզու գիրք-ալբոմի շնորհանդեսը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնց ներկայացվեց գիրք-ալբոմի կրկնօրինակները:    «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» հռչակվելու պատրվակով Գյումրու քաղաքապետարանը նախաձեռնեց «Գյումրի» լուսանկարչական գիրք-ալբոմի հրատարակչությունը: Գիրքը ներկայացնում է Գյումրու հնագույն և հարուստ մշակույթը, ճարտարապետական արժեքները և ժառանգությունը, հայտնի մարդկանց, որոնք բացառապես բնորոշ են Հայաստանի երկրորդ մեծ քաղաքին: Այս տեսակի գիրք դեռևս չէր տպագրվել Գյումրիում երկար տարիներ...

    Կարդալ ավելին
  • «Դուետ» միջազգային փառատոնի շրջանակում իրականացվող միջոցառումնեի ծրագիր

    Հուլիսի 1 Գյումրու Վարան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ժամը 19:00   Մոսկովայի դրամատիկական թատրոն Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ   Լիոնել Գոլդշտեյն «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ»» Բեմադրիչ՝ Լեո Ե. Մանն   Հուլիսի 2 ...

    Կարդալ ավելին
  • Գյումրիին տրվեց «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հավաստագիրը

    280 միլիոն բնակչություն ունեցող Անկախ պետությունների համագործակցության մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը սույն թվականի հունիսի 30-ին մեծ հանդիսությամբ տրվեց Հայաստանի Հանրապետության հյուսիսային մայրաքաղաք Գյումրիին: Երեկոյան մեկնարկեց աննախադեպ համերգ-տոնախմբությունը, որն իր շուրջն էր հավաքել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ ԱՊՀ-ի մշակույթի բնագավառի տարբեր գործիչների: Ոչ պակաս ներկայացուցչական էին նաև Հայաստանից ու արտերկրից ժամանած պատվավոր հյուրերը: Գյումրի քաղաքին ու քաղաքացիներին իրենց շնորհավորական ուղերձը հղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,...

    Կարդալ ավելին
  • ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի միջոցառումների բացման արարողություն

     Դարերի խորքից է գալիս մեր հարազատ բնօրրանը՝ Գյումրի քաղաքը. քաղաք, որի ակունքներից, անխոս, սնվել է մի ողջ ժողովուրդ, մի ողջ մշակույթ… Ինչպես գիտենք, Շիրակի բա՜րձր-բա՜րձր  լեռների ծերպերին դարբնի ուժով ու եռանդով կանգնած մեր հարազատ քաղաք Գյումրին ճանաչվել է  2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Եվ ահա մոտենում է անբռնազբոս ու հաղթական տոնը. տոն,  որ նման է երաժշտության և օրհնանքի: «Գյումրին՝  ԱՊՀ  մշակութային մայրաքաղաք» հռչակվելու փառավոր իրադարձության առթիվ սույն թվականի հունիսի 30-ին  ժամը 20:30-ին  Գյումրու Վարդանանց հրապարակում  կտրվի միջոց...

    Կարդալ ավելին
  • Սիանի պատվիրակության այցը Գյումրի

    Հունիսի 7-ին Գյումրի ժամանեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանքսի նահանգի կենտրոնը հանդիսացող Սիան քաղաքի պատվիրակությունը: Գյումրի և Սիան քաղաքների միջև ստորագրվեց տարբեր ոլորտներին առնչվող համագործակցության համաձայնագիր, որը մեծ դաշտ է բացում երկու քաղաքների ու երկու ժողովուրդների միջև հետագա բարեկամական հարաբերությունների սերտացման համար: Հյուրերը ծանոթացան Գյումրու բազմադարյա պատմությանը, մշակութային ձեռքբերումներին, ինչպես նաև հետագա ձեռնարկատիրական ներուժին: Սա կարող է մեծ խթան հանդիսանալ երկու հնամենի ժողովուրդների մշակութային համագործակցության վերածնման համար: Այ...

    Կարդալ ավելին
  • Հունիսի 1-ի տոնախմբություն

    «Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա» կապակցությամբ գյումրեցի մանուկներին այցելեց ու նվերներ հանձնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Մեծ է այս օրվա խորհուրդը, քանի որ երեխաների պաշտպանությունը յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է. պարտք, որը մենք սիրով ենք կրում: Սիրելի՛ փոքրիկ գյումրեցիներ, թող ձեր մանկական խինդը հավերժ ղողանջի մեր քաղաքում, չէ՞ որ հենց դուք եք մեր քաղաքի ապագան, ինչպես և մեր երջանկության առհավատչյան»: ...

    Կարդալ ավելին
  • Տեղեկատվություն «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի մասին

    Եղանակային անբարենպաստ պայմանների կանխատեսումից ելնելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառումներն անց են կացվելու բաց երկինքի տակ` «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությունը տեղի է ունենալու սույն թվականի հունիսի 30-ին: 

    Կարդալ ավելին
  • Շաբաթօրյակների ու ծառատունկի մեկամսյակ

    Գյումրու քաղաքապետարանը հայ ժողովրդի հաղթանակները բնորոշող մայիս ամիսը հռչակեց համաքաղաքային շաբաթօրյակների ու ծառատունկի ամիս: Մեր նպատակ է ունենալ մշակութային մայրաքաղաքի ոգուն համահունչ բարեկարգ քաղաք: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի անձնական մասնակցությամբ «Մայր Հայաստան» հուշահամալիրում կազմակերպված ծառատունկն ազդարարեց միջոցառումների մեկնարկը, որոնք շարունակվելու են ողջ ամսվա ընթացքում: Յուրաքանչյուր գյումրեցի իր մեծ ներդրումը կարող է ունենալ այս կարևոր գործում, քաղաքապետարանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն և պատրաստակամություն է հայտնում աջակցության: ...

    Կարդալ ավելին
  • «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի խորհրդանշանի և կայքի հրապարակայնացումը

    Սույն թվականի ապրիլի 15-ին լրատվամիջոցների ներկայությամբ տեղի ունեցավ «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի խորհրդանշանի և կայքի (www.gyumri.am) հրապարակայնացումը: Քաղաքապետարանի Արտաքին կապերի, տուրիզմի, արարողակարգի բաժնի աշխատակիցները, փոխքաղաքապետ Ռ. Սանոյանի ղեկավարմամբ, նախ ներկայացրեցին խորհրդանշանը, այնուհետև կայքի բովանդակային և տեխնիկական հնարավորությունները: Վերջում լրատվամիջոցներն ուղղեցին իրենց հարցերը պատասխանատու անձան...

    Կարդալ ավելին
  • Խորհրդանշանի ու կայքի հրապարակայնացում

    «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի շրջանակներում մինչև 2013 թ.  փետրվար ամիսը հայտարարված էր ծրագրի խորհրդանշանի ու կայքի մրցույթ: Ընտրված տարբերակները, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին այլ մանրամասներ սույն թվականի ապրիլի 15-ին  հրապարակայնորեն կներկայացվեն: 

    Կարդալ ավելին