ArmenianRussianEnglish
  • Եռանկյունի

    Ֆիլմը 13-ամյա պատանու ու հինգ դարբինների ընկերության մասին է, որը ողողված է խորհրդային Լենինականի ոգով: Սկզբում երիտասարդ դարբին Մկոն ամուսնանում է ռուս աղջկա հետ, թեև ընկերները միանգամից չէ, որ ընդունում են նրա ընտրյալ Լյուբային: Այնուհետև սկսվում է Հայրենական պատերազմը և դարբին Գասպարը գնում է պատերազմ: Դրանից հետ Մկոն ու Լյուբան ևս գնում են ռազմաճակատ: Իսկ Հովիկը մեծանում է, գնում է այլ քաղաք կրթությունը շարունակելու:

    (1967, դրամա, ռեժիսոր՝Հենրիկ Մալյան) 

  • Հին օրերի երգը

    Ֆիլմի գործողությունները ընթանում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինականում: Հերոսներն են թատերական խմբակի անդամները, ովքեր կիսում են պատերազմի արդյունքում քաղաքի բնակիչների ունեցավ ցավն ու վիշտը: 

    (1982, դրամա, ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան) 

  • Կտոր մը երկինք

    Ֆիլմում ներկայացված է 20-րդ դարասկզբի Արևմտյան Հայաստանի փոքր քաղաքի գործողությունները: Հիմքում ընկած է խելոք, ամաչկոտ և միամիտ պատանի Թորիկի և «հնագույն մասնագիտությամբ» զբաղվող Անժելայի սիրո պատմությունը: Թեև հասարակությունը չէր ընդունում այդ կապը, սակայն երիտասարդն այնուհանդերձ պայքարում է հանուն իր սիրո և երջանկության, ամուսնանում է Անժելայի հետ:

    (1980, կոմեդիա, դրամա, ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան)

  • Մեր մանկության տանգոն

    Պատերազմի ավարտից հետո Ռուբենը լքում է իր ընտանիքը և գնում է այն կնոջ մոտ, ով իրեն կյանքն է փրկել պատերազմական տարիներին: Հպարտ Սիրանուշը չի համակերպվում և փորձեր է ձեռնարկում Ռուբենին խելքի բերելու համար: Սկսվում է խառնաշփոթ իրավիճակ, որի արդյունքում Ռուբենն անգամ բանտ է ընկնում: 

    (1985, դրամա, ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան)

  • Անուշ օպերա

    Գյուղացի աղջնակն (Անուշ) ու պատանի Սարոն սիրում են միմյանց: Ոչինչ չի խանգարում ո՛չ ամուսնությանը, ո՛չ էլ երջանկությանը: Սակայն ամուսնության ժամանակ Սարոն ու Անուշի եղբայր Մոսին մարտի են բռնվում, ըստ ավանդույթի նման մրցությունների ժամանակ պետք է ո՛չ պարտվողներ լինեն, ո՛չ էլ հաղթողներ: Սակայն պահի ազդեցության տակ Սարոն մոռանում է պայմանի մասին, հաղթանակ կորզելով, պատվազրկում է Մոսիին, ինչն էլ միայն արյամբ կարող է մաքրվել:

    (1983, ֆիլմ-օպերա, ողբերգություն, ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան)

  • Հեղնար աղբյուրը

    Ֆիլմի գործողություններն ընթանում են 20-րդ դարի սկզբին: Դավաճան կնոջ (Հեղնարի) մահից հետո, ի հիշատակ նրա` վարպետ Մկրտիչն աղբյուր է ստեղծում: Սակայն այն այնպես է կառուցում, որ երբ մոտենում են աղբյուրին, ջուրը դադարում է հոսել: Ջուրը կարող է խմել միայն ամուսինը, դրանով վարպետը կարողանում է Հեղնարի պատիվը պահել: Այդ «հրաշքի» առեղծվածը պարզում է աղբյուրագործի որդին:

    (1970, դրամա, ռեժիսոր Արման Մանարյան)

  • Գյումրի

    Գյումրի (1987)՝ վավերագրական ֆիլմ նկարահանված 1988-ի երկրաշարժից մեկ տարի առաջ:

    Ռեժիսոր Լևոն Մկրտչյան: 

  • Շիրակի մեղեդիներ

    Ֆիլմում ելույթ են ունենում Լենինականի երգի ու պարի անսամբլը, Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի տան անսամբլը: 

    (1965, երաժշտական ֆիլմ, ռեժիսոր՝ Վիլեն Զաքարյան)

  • Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ

    Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգում ներկայացված է Գյումրու հարուստ ու բազմազան երաժշտարվեստը՝ ալեքպոլյան աշուղական ակունքներից մինչեւ մերօրյա կոմպոզիտորների գործերը: Համերգը համեմված է թատերական ու պարային գողտրիկ մեկնաբանություններով, որոնք այն դարձնում են մի յուրօրինակ երաժշտական ներկայացում: Հանրապետության ու քաղաքի հայտնի կատարողների շնորհիվ նոր շունչ ստացած կոլորիտային մեղեդիները հասնում են ունկնդրի հոգուն ու, որոշ ժամանակով կտրելով առօրյա հոգսերից,՝ զվարթացնում եւ հաճելի հույզերով են պարուրում նրան: Հատկապես հետաքրքիր է լսել գյումրվա աշխույժ կատակ-երգերը, որոնք քաղաքի կենցաղի ուշագրավ ներկայացումներ են, մասնավորապես՝ «Գյումրվա ֆայտոնչիներ» գործիքային կատարումը, որն ամբողջացնում է համերգի իմաստը:

  • Զբոսանք Գյումրիում

    Բացահայտեք Գյումրիի ճարտարապետական արժեքներն ու կենցաղը մի քանի րոպեների ընթացքում

    Պատրաստված է Րաֆֆի Պետրոսյանի կողմից