ArmenianRussianEnglish
  • ԳՅՈՒՄՐՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

    2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:

    Գյումրու ավագանին իր 2012 թվականի նոյեմբերի 22-ի N171-Ն որոշմամբ ստեղծել է «Գյումրու զարգացման հիմնադրամ», որի նպատակն է աջակցել Գյումրի համայնքում սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային ու տուրիստական բնագավառների զարգացմանը, «Կումայրի արգելոց - թանգարանի» տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, վերականգմանը, նորերի կառուցմանը և ընդհանրապես քաղաքային ենթակառույցների արդիականացմանը:

    Կոչ ենք անում բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ ձեռնարկատերերին, բարերարներին, ովքեր շահագրգռված են և ուզում են Գյումրին տեսնել որպես զարգացած, բարգավաճ, մշակութային և հոգևոր արժեքներ կրող քաղաք, որ իրենց մասնակցությունը բերեն հայրենանվեր այս գործին:

    Գյումրու քաղաքապետարանը երաշխավորում է ներդրվելիք ֆինանսական միջոցների օգտագործման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը:

    Հիմնադրամի հաշվեհամարն է`  «Արդշինինվեստբանկ» - հ/հ 2472604777620000

    Յուրաքանչյուրը կարող է իր նյութական կամ ոչ նյութական աջակցությունն ունենալ նախատեսվող ձեռնարկներին, քաղաքապետարանը ողջունում է Ձեր նախաձեռնությունները և պատրաստակամություն է հայտնում համակողմանի համագործակցության: