Armenian Russian English
  • ԱՂԱԲԱԲՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ

    Agababyanner20-րդ դարի սկզբին հայտնի մեծահարուստ  Աղաբաբյան եղբայրների կողմից  կառուցված շինություն է Ալեքսանդրապոլում: Երկհարկանի, սրբատաշ սև տուֆ քարե շարվածքով շինություն է, ունի յուրատիպ  ճարտարապետական հորինվածք: Խորհրդային կարգերի հաստատումից հետո այն դարձել է բազմաբնակարան բնակելի տուն, որի հետևանքով բազմաթիվ լրակառուցումներ են իրականացվել, որը և խաթարել է կառույցի արտաքին տեսքը՝ մասնավորապես ամբողջովին ոչնչացել է բակային հատվածի փայտյա նախշազարդ պատշգամբը: 1988 թ. երկրաշարժի արդյունքում տունը խիստ վթարվել է: