Armenian Russian English
  • ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

    ST. GREGORY THE ILLUMINATOR1870-80-ականներին մեծ տարածում գտած եռանավ, առանց կենտրոնական գմբեթի, փոքր զանգակատնով եկեղեցի: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է  «Ձորի մայլա» կոչվող թաղամասի բնակիչների հանգանակած գումարների հաշվին: Տեղի բնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և հողագործությամբ: Այդ իսկ պատճառով ալեքսանդրապոլցիները եկեղեցին կոչել են «Գեղցոնց ժամ»: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո այն որպես եկեղեցի չի գործել, ծառայել է որպես պահեստարան:

    1988 թ. երկրաշարխից եկեղեցին խիստ վթարվել էր, իսկ 2003 թվականին նրա արևմտյան պատը փլուզվեց: Եկեղեցուն կից գործել տղայոց «Խրիմյան դպրոցը», ուր երկար ժամանակ գործում էր քաղաքային տպարանը, իսկ այժմ այն հատկացված է Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցին: