Armenian Russian English
  • ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

    ST. MOTHER OF GODՍուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1870-ականներին արևմտաեվրոպական (հավանաբար իտալական) ճարտարապետական ոճով: Եկեղեցու կառուցումն ունի հետաքրքիր պատմություն: Երկար տարիներ Ալեքսանդրապոլում պահպանվել է Աստվածամոր անվան սրբապատկերը: 1860-ականների վերջերին Էջմիածնի սուրբ հայրերը որոշում են տեղափոխել սրբապատկերները:

    Քրիստոնեական ավանդներին հավատարիմ ալեքսանդրապոլցիները բնականաբար չէին կարող համաձայնել այս որոշման հետ և ըմբոստանում են: Երկար բանակցություններից հետո որոշվում է, որ սրբապատկերը կմնա Ալեքսադրապոլում միայն այն դեպքում, որ նրա պահպանման համար կառուցվի նոր եկեղեցի: Եվ պատվախնդիր ալեքսանդրապոլցիները կառուցում են նոր եկեղեցի «Սուրբ Աստվածածին» անվանմամբ: Եկեղեցուն կից գործել է աղջիկների Արղության դպրոցը: Այժմ այն բնակելի տուն է:

    Խորհրդային շրջանի միակ գործող եկեղեցին է եղել, որտեղ իրենց հոգևոր պահանջներն են բավարարել ոչ միայն Գյումրու, այլև հարևան Վրաստանի Ախալքալակի և Ախալցխայի հայ հավատացյալներ:

    Եկեղեցու գմբեթի վեղարն եղել է փայտյա, քարով վերականգնվել է 1988 թ. երկրաշարժից հետո: Երկրաշարժի արդյունքում խոնարհվել էին նաև եկեղեցու զանգակատունը և երկու ռոտոնդաները, որոնք շատ արագ վերականգնվեցին: Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է Շիրակի թեմական առաջնորդական եկեղեցի: