Armenian Russian English
  • ՍԱՀԱԿԱՆՈՒՇՅԱՆ ԴՊՐՈՑ

    SahakanushyanԱլեքսանդրապոլում առկա բոլոր եկեղեցիների հարևանությամբ, որպես օրենք, գործում էին տղայոց կամ աղջիկների համար նախատեսված դպրոցներ: Բացառություն չէր նաև Սուրբ Նշան եկեղեցին, որի հարևանությամբ 1882 թվականին քաղաքի բնակիչների հանգանակած գումարների հաշվին և մեծահարուստ, ազգային բարերար Կարապետ Յուզբաշյանի նշանակալի աջակցությամբ բացվում է Սահականուշյան օրիորդաց դպրոցը: Այն զգալի դեր է ունեցել մանկահասակ աղջիկների կրթության և հայեցի դաստիարակության գործում: Որպես դպրոց գործել է մինչև Հայաստանի խորհրդայնացումը, որից հետո ծառայել է որպես բազմաբնակարան տուն: 1988 թ. երկրաշարժից մասամբ վթարվել էր, իսկ 2001 թվականին վերականգնվել է նորից որպես բնակելի տուն: