Armenian Russian English
  • ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՓՈՍՏ

    FORMER CITY POSTԵրկհարկանի, սրբատաշ սև տուֆ քարե շարվածքով այս տունը կառուցվել է 1913 թվականին: Հավանաբար այն կառուցվել է ավելի վաղ գոյություն ունեցած շենքի տեղում: Հարավ-արևելքից կից է Խաչատուր Աբովյանցին (Աբոյև) պատկանող երկհարկանի, բազմաշերտ քանդակազարդ քիվերով կառույցին: Հյուսիսային ճակատային մասի առաջին հարկի մի հատվածն օգտագործվել է որպես փոստային բաժանմունք, որի մուտքի վերևում ձևավոր փորագրությամբ գրված է կառուցման տարեթիվը:

    Հուշարձանի բակային հարավային ճակատն ամբողջովին գոտևորված է երկհարկանի փայտյա նախշազարդ, ձևավոր պատշգամբով: Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն օգտագործվել է որպես բազմաբնակարան բնակելի տուն, իսկ փոստի հատվածը գործել է մինչև 1988-ի երկրաշարժը: