Armenian Russian English
  • ՇԻՐԱԶԻ ՀՈՒՇԱԹԱՆԳԱՐԱՆ

    SHIRAZ HOUSE1883 թ. կառուցված ճարտարապետական եզակի հորինվածով այս առանձնատունը պատկանել է քաղաքում հայտնի վաճառական Քեշիշյաններին: Կառուցված է սրբատաշ կարմիր և սև տուֆ քարի համադրությամբ: Ունի հետաքրքիր հորինվածքով իրականացված ներքին բակ, պարսպապատված սրբատաշ քարե շարվածքով: Արևմտյան ճակատային հատվածում, բնակելի կառույցին կից առկա է դեպի բակ տանող կամարակապ, շքեղ, նախշազարդ դարպաս: Տունը հեղափոխությունից հետո ազգայնացվել է և օգտագործվել որպես բազմաբնակարան բնակելի տուն: Հետագայում այն բնակիչներից ազատվել է և վերականգնումից հետո 2003 թվականին բացվել է որպես Հովհաննես Շիրազի հուշաթանգարան: