Armenian Russian English
  • ՄԵՐԿՈՒՐՈՎՆԵՐԻ ՏՈՒՆ

    MERKUROVS HOUSEՏունը հիմնադրել են 1869 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած Մերկուրովների ընտանիքի անդամները քաղաքի հունական թաղամասում: Այն մեկ հարկանի է, սրբատաշ, սև և կարմիր քարերի համադիր շարվածքով: Ինչ-ինչ պատճառներով շենքի կառուցումը մնացել է անավարտ. կիսակառույց է տան ամբողջ արևմտյան հատվածը: Սրբատաշ ճակատի փոխարեն կառուցվել է փայտյա նախշազարդ բաց պատշգամբ:

    Այս տանը ծնվել է ապագա տաղանդավոր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը: 1980-ականներին քանդակագործի ցանկությամբ հուշարձան կառույցի վերականգնման և թանգարան ստեղծելու ընթացքում այն լրակառուցվել է, որի հետևանքով առաջացել է փոքրիկ ներքին բակ՝ կամարակապ դարպասով: