Armenian Russian English
  • ՆԱԽԿԻՆ ԲԱՂՆԻՔԻ ՇԵՆՔ

    Former bathՊատկանել է քաղաքում հայտնի մեծահարուստ, հասարակական գործիչ, բարերար Գևորգ Կոստանյանին:  Կառուցվել է երկու փուլով: 1860-ականներին կառուցված առաջին հատվածը տիպիկ արևելյան ոճի է՝ բարձր, թաղակապ հանդերձարաններով և լողասրահներով: Ունեցել է տղամարդկանց և կանանց առանձնացված բաժիններ: Ի հաշիվ կառույցի բարձրության, նրա որոշ հատվածներ երկհարկանի են, որում առաջացած սենյակներն օգտագործվել են հանգստի և ճաշկերույթների նպատակով: Այստեղ են հիմնականում իրականացվել Ալեքսանդրապոլի ավանդական հարսանեկան ծիսական համակարգում առանձնակի կարևորվող հարսնաբաղնիքի և փեսաբաղնիքի արարողակարգը:

    Բաղնիքի երկրորդ հատվածը կառուցվել է 20-րդ դարասկզբին, իր ժամանակի ճարտարապետական հորինվածքով, թաղակապ առանձնահամարներով, որոնք երեսապատված էին հախճապակյա գունավոր սալիկներով: 1988 թ. երկրաշարժից բաղնիքի շենքը զգալիորեն վնասվել է, ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերականգնվել է և օգտագործվում է որպես ռեստորան, որտեղ հիմնականում մատուցվում են ազգային կերակրատեսակներ: