Armenian Russian English
  • ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՒՆ

    people`s houseԿառուցվել է Ալեքսանդրապոլի բնակիչների հանգանակած գումարների հաշվին քաղաքային զբոսայգում՝ նախկին գերեզմանոցի հարևանությամբ: Այն իր շուրջ 150-ամյա պատմության ընթացքում ենթարկվել է բազում փոփոխությունների և դժվար է նրա նախնական տեսքի վերաբերյալ որևէ եզրահանգում անել: Կառույցը բառի իսկական առումով հանդիսացել է ժողովրդական տուն: Այստեղ իրագործվել են քաղաքի շատ, թե քիչ նշանավոր ձեռնարկները՝ հասարակական նշանակության հարցերի համաժողովրդական քննարկումները, գրական-երաժշտական երեկոները, թատերական առաջին ներկայացումները և այլն:

    1912 թ. այստեղ է կերտվել հայ մեծ երգահան Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջնախաղը: Այս շենքում 1930-ականներից մինչև 1960-ականներ գործել է Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ապա ծառայել է որպես Շինարարների մշակույթի պալատ: 1988 թ. երկրաշարժից հետո այստեղ գործել է «Շիրակ» հեռուստաընկերությունը: