Armenian Russian English
  • ԴՐԱՄՓՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ

    DrampyanԱյս շինությունը պատկանել է հայտնի Դրամփյան ընտանիքին, կառուցվել է 1910-ականներին՝ որպես շահութաբեր տուն: Երկհարկանի է, ունի սրբատաշ շարվածք: Արևելյան ճակատային մասում շքապատշգամբն է, իսկ բակային հատվածի երկրորդ հարկը փայտյա նախշազարդ պատշգամբով է գոտևորված: 1920-ականներն ազգայնացվել է և երկար ժամանակ օգտագործվել է որպես ժողովրդական դատարան: Զգալի վնաս է կրել երկարաշարժի արդյունքում: