Armenian Russian English
  • ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

    Former municipalityՆախկին քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1890-ականներին քաղաքում հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի կողմից, ով տունը, որպես հարսանեկան օժիտ, նվիրել է աղջկան՝ Ջավահիր խանումին: Այս պատճառով էլ գյումրեցիներն առ այսօր տունն անվանում են «օժիտի տուն»: Ի դեպ Ջավահիր Դրամփյանը Գեղամ Տեր-Պետրոսյանի կինն էր, ով Պետական դումայի անդամ էր, ինչպես նաև՝  Ալեքսանդրապոլի առաջին քաղաքագլուխը: Կառույցն ունի ճարտարապետական և հատակագծային յուրօրինակ հորինվածք: Հուշարձանին հմայք է տալիս Ալեքսանդրապոլում հազվադեպ հանդիպող՝ առաջինից երկրորդ հարկ տանող շքաստիճանները: Շինության հյուսիսային և արևմտյան ճակատներին  ինքնատիպ շքապատշգամբներն են: Այս շենքում որոշ ժամանակ գործել է Ալեքսանդրապոլի քաղաքապետարանը:  Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվել է, ուր գործել են զանազան պետական, հասարակական և մշակութային հաստատություններ: