Armenian Russian English
  • ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

    Arevtri tun19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին հսկայական առաջընթաց է ապրում Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը: Բազմաթիվ մանր արհեստանոց-խանութներին զուգահեռ ստեղծվում են մեծաթիվ բանվորներով արդյունաբերական ձեռնարկություններ: Տնտեսվարման նոր պայմաններին համահունչ քայլելու համար անհրաժեշտ էին օտար լեզուների իմացությամբ և տնտեսագիտական հմտություններով օժտված մասնագետներ: Այս խնդիրները լուծելու համար բացվում է Ալեքսանդրապոլի վաղուց սպասված Առևտրային ուսումնարանը: Ուսումնական այս հաստատության համար 1912 թ. կառուցվում է եռահարկ, ճարտարապետական հետաքրքիր հորինվածքով, սև սրբատաշ տուֆե շարվածքով մի կառույց: 1988 թ. երկրաշարժից շինությունը զգալիորեն վթարվել էր, իսկ այժմ վերականգնման ընթացքի մեջ է: