Armenian Russian English
  • ՆԱԽԿԻՆ ՊՐՈԳԻՄՆԱԶԻԱ

    Progimnasium1912 թ. կառուցված պրոգիմնազիայի այս շենքի կառուցումը պայմանավորված է պատվախնդիր ալեքսանդրապոլցիների՝ ժամանակի պահանջներին համահունչ, իրենց աղջիկ-զավակներին բազմակողմանի և պատշաճ կրթությամբ ապահովելու ձգտումով: Աղջիկների պրոգիմնազիան Ալեքսանդրապոլում գործել է դեռևս 1880-ականներից: Պրոգիմնազիան Ալեքսանդրապոլում, ինչպես և Ռուսական կայսրության այլ քաղաքներում կոչվել է Մեծ իշխանուհի Օլգա Ֆեոդորովնայի անունով:

    Պրոգիմնազիայի կայացման և ուսումնական գործընթացի օրինակելի կազմակերպման գործում հսկայական ավանդ ունի Օլգա Անդրեասյանը, որն իր կյանքի շուրջ 60 տարիները նվիրել է Ալեքսանդրապոլի, ապա նաև Լենինականի դեռահաս աղջիկների կրթության շնորհակալ գործին: