Armenian Russian English
  • ՅՈՒԶԲԱՇՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ 2

    JuzbashyanԿառուցվել է 1905 թ. որպես բնակելի տուն Յուզբաշյան ընտանիքի համար: Սրբատաշ սև տուֆ քարե շարվածքով ճարտարապետական կատարյալ հորինվածք է: Թաղակապ նկուղն իր ժամանակի ինժեներական մտքի փայլուն դրսևորումներից է: Ունի նաև ջրահեռացման յուրօրինակ լուծում: Բակը պարսպապատված է սրբատաշ քարի և մետաղական կռածո, նախշազարդ ճաղերի համադրմամբ: