Armenian Russian English
  • ՅՈՒԶԲԱՇՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ 1

    Juzbashyan 1Ալեքսանդրապոլում հայտնի Յուզբաշյան մեծահարուստ ընտանիքի կողմից 1880-ականներին կառուցված տուն է Թումանյան – Ջիվանի փողոցների հատույթում, որը ծառայել է որպես շահութաբեր տուն: Մեկուկես հարկանի, սրբատաշ սև տուֆ քարե շարվածքով, Ալեքսանդրապոլում այդ շրջանում ընդունված դասական ճարտարապետական ոճով իրականացված ինքնատիպ կառույց է: Կիսանկուղային հարկն ունի թաղակապ հորինվածք: