ArmenianRussianEnglish
  • ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ

    Հայկական սփյուռքը հայերի համայնքներն են, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններից դուրս: Հայերի ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում նվազագույնը կազմում է 10-12 միլիոն: 

     

    Russia

     

     

    Հայերը Ռուսաստանում բնակվել են 13-րդ դարից: Այժմ նրանց թիվը շուրջ 2.500.000 է։ Ռուսաստանի հայերն հիմնականում բնակվում են Մոսկվայում, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասում,  Եկատերինբուրգում, Հյուսիսային  Օսիայում,  Սոչիում, Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում,  Ադիգեայում,  Նովոռոսիյսկում, Մոսկվայի մարզում,  Յակուտիայում,  Արմավիրում, Վոլգոգրադում,  Կալինինգրադում և այլ վայրերում:

     

     

     

     

    USA

     

     

    Հայերը ԱՄՆ-ում բնակվել են 19-րդ դարից: Այժմ նրանց թիվը շուրջ 1.500.000 է: ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգը Կալիֆորնիան է, որն հաճախ անվանում են «Ամերիկյան Հայաստան»: Մեծ թվով հայեր են ապրում նաև Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Միչիգան, Մասաչուսեթս, Իլինոյս, Ֆլորիդա, Կոնեկտիկուտ, Տեքսաս նահանգներում:

     

     

     

     

    France

     

     

     

    Հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում: Նրանց թիվն աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (14-րդ դար) հետո, ապա` 15-16-րդ դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում: Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը շուրջ 900 հազար է: Հայերը Ֆրանսիայում բնակվում են հիմնականում Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո, Սեն Շամոն, Վիեն, Վալանս, Նիս և այլ քաղաքներում:

     

     

     

     

     

    Iran

     

     

     

    Հայերն Իրանում բնակվում են հնագույն ժամանակներից: 1604-05 թթ. Շահ Աբասը կազմակերպում է հայերի բռնագաղթը դեպի Պարսկաստան` տանելով շուրջ 300 հազար հայերի: Ներկայումս իրանահայերի թիվը 560.000 մարդ է, որոնք ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում և այլ վայրերում:

     

     

     

     

     

     

    Georgia

     

    Հայերը Վրաստանում հիմնվել են շատ վաղուց, հատկապես մեծ թվով հայեր գաղթեցին Վրաստան Հայաստանի առաջին բաժանումից հետո (387 թ.): Այսօր Վրաստանում բնակվում է 250.000 (ոչ պաշտոնական տվյալներով 460.000) հայ, որոնք բնակվում են հիմնականում Սամցխե-Ջավախքում, Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Բաթումում, Քոբուլեթում, Սուրամիում, Գորիում և այլ վայրերում:

     

     

     

    Lebanon

     

     

    Հայերը Լիբանանում  հաստատվել են դեռ Տիգրան Մեծի օրոք, ով զգալի թվով հայերի է վերաբնակեցրել Ասորիքում և նրան հարող փյունիկյան տարածքում: Հատկապես Անիի անկումից հետո հայերի հոծ զանգվածներ տեղափոխվեցին Լիբանան, հետագայում հայկական գաղութն էլ ավելի ընդլայնվեց: Այսօր Լիբանանում ապրում է շուրջ 254.000 հայեր:

     

     

     

     

     

     

     

     

     

     

    TurkeyՀայերը Թուրքիայում ապրել են շատ ավելի վաղ ժամանակներից, քան այնտեղ հաստատվել է թուրքական տարրը: Հայկական լեռնաշխարհ, որն առավելապես Թուրքիայի կազմում է գտնվում, հայերի պատմական հայրենիքն է: Հայոց ցեղասպանության արդյունքում Արևմտյան Հայաստանը հայաթափվեց: Ներկայումս Թուրքիայում բնակվում է շուրջ 70 հազար հայ, (համշենահայերի հետ միասին 480 հազար), բացի դրանից կան նաև այսպես կոչված «ծպտյալ հայեր», նրանք այն հայերի շառավիղներն են, ովքեր Եղեռնի ժամանակ բռնի մահմեդականացվել են, որդեգրվել են մահմեդականների կողմից, առևանգվել են կամ էլ ապաստան են գտել հարևանների մոտ: Նրանց ընդհանուր թվաքանակը, ըստ վիճակագրության, կարող է կազմել ավելին քան 5 մլն:

     

    Armenian diaspora

    Մեծ թվով հայեր են ապրում նաև Սիրիայում, Արգենտինայում, Ուկրաինայում, Լեհաստանում, Կանադայում, Ավստրալիայում, Ուզբեկստանում, Իսպանիայում, Գերմանիայում, Բրազիլիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Բելառուսում, Իսրայելում, Ուրուգվայում և այլուր: