ArmenianRussianEnglish
  •  ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

                                                              Echmiadzin                                                    Garni

    Ամենավաղ ճարտարապետական շինությունը, որ հայտնաբերել է Հայաստանում, Էրեբունի ամրոցն է (Ուրարտուի ճարտարապետությունը): Ամրոցի հարավ-արևմտյան մասի գլխավոր շենքը «Խալդ» աստծո տաճարն է: Արտաշեսյանների գահակալության շրջանում զարգանում է քաղաքաշինությունը և Հելլենիստական մշակույթը: Այդ ժամանակներում ամենահայտնի հեթանոսական տաճարը Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու տաճարն է: 301 թվականից սկսած, երբ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն, ողջ հելլենիստական մշակույթը կործանման դատապարտվեցին: Քանդվեցին բոլոր հեթանոսական տաճարները, բացառությամբ Գառնիի հեթանոսական տաճարի:  Հեթանոսական տաճարներին փոխարինելու եկան հայկական քրիստոնեական եկեղեցիները, որոնցից առավել տպավորիչ է Էջմիածնի մայր տաճարը:

  • ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

                                                              Mashtoc                                                                       Abovyan

    Հայ գրականությունն աշխարհի ամենահին գրականություններից է: Հայ գրականության սկզբնավորումն առնչվում է ազգային գրերի գյուտի հետ, որից հետո զարգանում է պատմագրությունը (Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բյուզանդ, Ղազար Փարպեցի, Եղիշե, Կորյուն): Միջնադարում շարունակում է զարգանալ պատմագրական արձակը, իսկ Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպիրի և Սայաթ-Նովայի վաստակով վերջնականապես կատարելագործվում է սիրերգությունը: Ուշ միջնադարում առանձնապես աշխուժանում են գեղարվեստական արձակի մանրապատում տեսակները՝ առակը, զրույցը, ասույթը (Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի):

    Լուսավորության շրջանում արմատապես վերափոխվում է գրականության լեզուն: Դասական գրաբարը ավելի ու ավելի հաճախ է սկսում գործածվել իր պարզեցված տարբերակով: Զուգահեռաբար գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական աշխարհաբարը՝ միջին հայերենը:  Հայ նոր գրականության սկզբնավորումը կապվում է 17-րդ դարի վերջերի և 18-րդ դարի սկզբների հետ, երբ նախորդ երկու դարերի ընթացքում գրեթե իսպառ մոռացված մեր հին մշակույթը սկսում է վերածնունդ ապրել: Հայ լուսավորիչներն ազգային առաջադիմության հեռանկարը կապում էին միջնադարի սխոլաստիկ մտածողությունից ազատվելու և եվրոպական լուսավորության ուղին բռնելու հետ: Այս գաղափարների տարածմանն իրենց գրական վաստակով մեծապես նպաստեցին 19-րդ դարի առաջին կեսի գրող-գործիչներ Հարություն Ալամդարյանը (1795-1834), Մեսրոպ Թաղիադյանը (1803-1858), Ղևոնդ Ալիշանը (1820-1901) և ուրիշներ: Ժամանակի ամենամեծ լուսավորիչը Խաչատուր Աբովյանն էր, վերջինս էլ հիմք դրեց հայ նոր գրականությանը:

  • ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

                                                                 Sayat-Nova                                                                          Komitas

    Հայկական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Այն առաջացել է հայերեն լեզվի ձևավորման հետ մեկտեղ։ Ք.ա. 3-րդ դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, պաշտամունքային (հեթանոսական) և գուսանների ժողովրդական արվեստը: Գուսանները՝ հայ ժողովրդական երգիչներն են։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսաններն ի սկզբանե ծառայում էին Գիսանե աստվածուհուն նվիրված տաճարում:

    301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին, առաջ է գալիս նաև նոր ճյուղ՝ քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը՝ շարականները, որոնք հոգևոր երգերն են։ Ամենաշատը պահպանվել են 5-15-րդ դարերի շարականներից։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ։ Տաղերը շարականների պես երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղեր։ Տաղը, որպես երաժշտական ժանր, գլխավորապես զարգացել է 10-րդ դարում՝ հիմնականում Գրիգոր Նարեկացու շնորհիվ։

    Հետագայում հայկական երաժշտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցան Սայաթ-Նովան, Կոմիտասը և այլք:

  • ԹԱՏՐՈՆ

                                                                       Adamyan                                                                               Papazyan

    Հայկական թատրոնն առաջացել է Ք.ա. 1-ին հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։

    Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ Ք.ա. 69 թ․ Տիգրան Մեծը պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում Ասորիքի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն է կառուցել:  Իսկ Արտավազդ 2-րդը Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Քրիստոնեությունն որպես պետական կրոն ընդունելուց հետո, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստին, բայց թատրոնն իր դերը չկորցրեց նաև միջնադարում: Հետագայում հայկական թատերական արվեստը զարգացում ապրեց և՛ Արևելյան Հայսատանում, և՛ Արևմտյան Հայաստանում: